ՀՀ հակակոռուպցիոն դատարանը վերադարձրել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի ՀՀ անձնագիրը։
Նշենք, որ Հակակոռուպցիոն դատարանում, դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, ընթանում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը։
Կարապետյանը կկարողանա մասնակցել հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին։
Նրա անձնագիրը առգրավվել էր կալանավորման ժամանակ։ Ներկայումս քաղաքական գործիչը գտնվում է տնային կալանքի տակ։
ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու հայտ էր ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։


