Կալիֆոռնիայում անտшռային հրդеհների դեմ պայքшրում է 1,400 հրշեջ. նահանգապետն իրшվիճակն աննախшդեպ է որակել

Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը սոցիալական ցանցերում հայտարարություն է տարածել, ըստ որի՝ ավելի քան 1400 հրշեջ է տեղակայել նահանգում անտառային հրդեհները մարելու համար: Այս մասին գրում է  The Guardian-ը:

Հրդեհները որակելով «աննախադեպ»՝ Նյուսոմն ասել է, որ «Արտակարգ իրավիճակների ծառայության աշխատակիցները, հրշեջները պայքարում են 3 առանձին հրդեհներ մարելու ուղղությամբ»:Նահանգում տարհանվել է առնվազն 30,000 բնակիչ: Կրակի ոչնչացրած շինությունների թիվը դեռևս անհայտ է: Նյուսոմը հրդեհների պատճառով արտակարգ դրություն է հայտարարել։Նախագահ Ջո Բայդենը հայտարարության մեջ ասել է, որ հետևում է զարգացումներին և առաջարկել է ցանկացած դաշնային օգնություն, որն անհրաժեշտ է սարսափելի հրդեհը մարելու համար: 

Понравилась статья? Поделиться с друзьями:
Մեկնաբանել