Ովքեր էին υպանվածները. նոր մանրամասներ Նորապատի nղբերգական դեպքից
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ Նորապատ գյուղի գերեզմանատանը վիճաբանած անձինք եզդի են եղել:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Արմավիրի մարզի Նորապատ գյուղի գերեզմանատանը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է եղել մի խումբ անձանց միջև, ինչի ընթացքում նրանցից մեկը դանակով հարվածներ է հասցրել 63-ամյա կնոջը։ Դրանից հետո 63-ամյա կնոջ որդին իր անունով հաշվառված որսորդական զենքով կրակոցներ է արձակել, ինչի հետևանքով 3 անձ մահացել է։
Դեպքից հետո կրակոցներ արձակած Նորապատի 38-ամյա բնակիչը ներկայացել է Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժին, խոստովանել կատարածը և իրավապահներին հանձնել զենքը։


