Առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
Երևանում մայիսի 26-ի և 28-ի երեկոյան, 29-30-ին օրվա ընթացքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Մայիսի 27-ին, 28-ի գիշերը, 31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հանրապետության տարածքում մայիսի 26-ի և 28-ի ցերեկը , 31-ի գիշերը առանձին շրջաններում, 29-30-ին շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։ Մայիսի 27-ին, 28-ի գիշերը, 31-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին`հարավարևմտյան`2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը մայիսի 26-28-ին կբարձրանա 3-5 աստիճանով, 29-30-ի ցերեկային ժամերին կնվազի՝ 6-10 աստիճանով։


