«Մենք шյլ ելք չունենք»․ Իլհամ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հարցազրույց է տվել տեղական հեռուստաընկերություններին։ Նա անդրադարձել է նաև «Զանգեզուրի միջանցքին»։ Ալիևի խոսքով՝ «Զանգեզուրի միջանցքը» պետք է բաց լինի, և այն բաց կլինի։

«Մենք խաղաղություն և համագործակցություն ենք ուզում Հարավային Կովկասում, և թող մեզ չխանգարեն (խմբ․ hայկական կողմը)։ Նրանք չպետք է աշխարհագրական պատնեշ ստեղծեն Թուրքիայի և Ադրբեջանի միջև։ «Զանգեզուրի միջանցքը» պետք է բաց լինի, և այն բաց կլինի։ Ինչքան շուտ հասկանան դա, այնքան լավ»,- հավելել է Ադրբեջանի ղեկավարը։

Ըստ նրա՝ Հայաստանն իրականում սպառնալիքի աղբյուր է տարածաշրջանի համար։ Ալիևն ասել է, թե Հայաստանը մոտ 30 տարի ղեկավարել են ֆաշիստական ​​գաղափարախոսության կրողները։

«Ուստի ֆաշիզմը պետք է ոչնչացվի։ Այն կկործանի կամ Հայաստանի ղեկավարությունը, կամ մենք։ Մենք այլ ելք չունենք»,-հայտարարել է Իլհամ Ալիևը։

Իրավաբան.net
Понравилась статья? Поделиться с друзьями:
Մեկնաբանել