Ի՞նչ տուգանք է նախատեսվում անտոմս երթևեկելու համար
Iravaban.net–ը ներկայացնում է ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 137-րդ հոդվածը, որը վերաբերում է առանց տոմսի երթևեկելուն։
Ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտով անտոմս երթևեկելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:
Հինգից մինչև տասը տարեկան անտոմս երեխաներ փոխադրելը`
առաջացնում է տուգանքի նշանակում.
մերձքաղաքային գնացքներով` սահմանված նվազագույն աշխատավարձի երեք տոկոսի չափով.
տեղական և հեռավոր հաղորդակցության գնացքներով` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգ տոկոսի չափով:
Անտոմս ուղևորների թռիչքը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:
Տուգանքի վճարումը ուղևորին չի ազատում ուղևորության և թռիչքի արժեքը վճարելուց:
Իրավաբան.net


