«Փաստն այն է, որ Հայաստանը, ինչպես նախկին Խորհրդային Միության մի շարք այլ երկրներ, ունի հզոր լոբբի, որը ներկայացված է հասարակական կազմակերպությունների լայն շերտով (ստեղծված նաև բազմաթիվ արևմտյան հիմնադրամների միջոցով), և դրանք առաջ են տանում ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների շահերը։ Այդ շահերը ներառում են այնտեղ Ռուսաստանի ազդեցության թուլացումը։ Սա փաստ է։ Այդպիսի կազմակերպություններ այնտեղ շատ են»,- ասել է նա։
«Մենք սա գնահատում ենք որպես արհեստականորեն բորբոքված իրավիճակ։ Կրկնում եմ՝ մենք գիտենք, թե ովքեր են հետաքրքրված դրանով և ովքեր են ղեկավարում այդ գործընթացը»,- հավելել է նախարարը։

Ռուսաստանի գլխավոր դիվանագետը նշել է նաև, որ Ռուսաստանի ազդեցությունը տարածաշրջանում «աճում է»։
«Հիմա շատ բաներ մեր աչքի առաջ ավելի հստակ են դառնում»,- ընդգծել է նա։
Լավրովը նաև հավելել է, որ Հայաստանի ղեկավարությունը «պարբերաբար յուղ է լցնում կրակի վրա»։
Բացի այդ, նախարարն ընդգծել է, որ ռուսական կողմը համոզված է՝ հայ ժողովուրդն իր պատմությունը կապում է Ռուսաստանի և մյուս բարեկամ երկրների հետ, այլ ոչ թե «օվկիանոսի այն կողմից եկածների»։


