Այսօր՝ մայիսի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 19։10-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 105 կմ հատվածում, Թեղուտ բնակավայրի վարչական տարածքում բախվել են «ՈւԱԶ» (Վիլիս) և «Լադա» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով կա 12 տուժած։ Նրանց մեջ կան նաև երեխաներ։