ՀՐԱՏԱՊ
ՀՀ–ում 31 բուհի 119 մասնագիտության համար ոչ մի դիմորդ չի եղել. ԳԹԿ
Էդ քարտեզը ձեր դոշից կախեք, չեմ ուզում. Ով է այս կինը
4 մթերք, որն օգնում է օրգանիզմին պայքարել քաղցկեղային բջիջների դեմ
22 May 2026
MediaTime
  • ԼՐԱՀՈՍ
    • Խմբագրի ընտրանի
    • Քաղաքական
    • Ժամանց
    • Առողջություն
    • Հասարակություն
    • Շոու-բիզնես
    • Սպորտ
  • ՀԱՅԱՍՏԱՆ
  • ԱՇԽԱՐՀ
  • ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
  • ՄԱՄՈՒԼ
Search the Site
Popular Searches:
Travel Crypto Military
Recent Posts
ՀՀ–ում 31 բուհի 119 մասնագիտության համար ոչ մի դիմորդ չի եղել. ԳԹԿ
22.05.2026
Էդ քարտեզը ձեր դոշից կախեք, չեմ ուզում. Ով է այս կինը
22.05.2026
4 մթերք, որն օգնում է օրգանիզմին պայքարել քաղցկեղային բջիջների դեմ
22.05.2026
MediaTime MediaTime
  • Քաղաքական
  • Հայաստան
  • Տնտեսություն
  • Հորոսկոպ
  • Բլոգ
  • Ժամանց
  • Շոու-բիզնես
  • Խմբագրի ընտրանի
Հետևեք մեզ
facebook
4m
yotube
2.2k
whatsapp
8.22k
tiktok
follow
Telegram

© All Rights Reserved, NewsfyTheme.

SUBSCRIBE
MediaTime
  • Քաղաքական
  • Հայաստան
  • Տնտեսություն
  • Հորոսկոպ
  • Բլոգ
  • Ժամանց
  • Շոու-բիզնես
  • Խմբագրի ընտրանի
ԳլխավորԼրահոս

ՀՀ–ում 31 բուհի 119 մասնագիտության համար ոչ մի դիմորդ չի եղել. ԳԹԿ

22.05.2026 One Min Read
21 0
 Հայաստանի 31 բուհի 119 մասնագիտության համար որևէ դիմորդ չի եղել։ Այս մասին հայտնեց Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի տեղակալ Կարո Նասիբյանը` ներկայացնելով բուհերի ընդունելության 2-րդ փուլի հայտագրման գործընթացի արդյունքները։
«Կառավարության կողմից այս տարվա համար հաստատվել են 2133 անվճար և 10 587 վճարովի տեղեր։ Նախորդ տարի եղել է 2142 անվճար և 9998 վճարովի տեղ։ ԳԹԿ–ում հայտագրվել է 16 482 դիմորդ, որոնց քննությունները կազմակերպվելու են 49 միասնական քննական կենտրոնում»,– ասաց Նասիբյանը։
Դիմորդներ ավելի շատ ունեն Երևանի պետական համալսարանը, երկրորդ տեղում Հայաստան պետական տնտեսագիտական համալսարանն է, իսկ երրորդում Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան է և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը։
Այս բուհերին, ըստ պահանջարկի, հաջորդում են Երևանի պետական բժշկական համալսարանը, Բրյուսովի անվան պետական համալսարանը, Մանկավարժական համալսարանը և այլն։
Նասիբյանը նաև նշեց, որ ամենապահանջված մասնագիտությունների տասնյակն անցյալ տարվա համեմատ անփոփոխ է մնացել։
Մեկ տեղի հարաբերակցությամբ առավել շատ դիմորդներ ունի ԵԲՊՀ-ի «Ստոմատոլոգիա» մասնագիտությունը՝ 2.9 դիմորդ, երկրորդ տեղում նույն բուհի «Բուժական գործ» մասնագիտությունն է` 2.3 դիմորդ, երրորդը ԵՊՀ-ի «Իրավագիտություն» մասնագիտությունն է` 2.1 դիմորդ, չորրորդը՝ ՀՊՏՀ-ի «Տնտեսագիտությունը»` 2 դիմորդ։ Միևնույն ժամանակ ամենապահանջված 10 մասնագիտությունից 5-ը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանինն են։
Նասիբյանը նաև հայտնեց` 22 բուհի 53 մասնագիտություն ունեն ընդամենը 1-ական դիմորդ, իսկ 31 բուհի 119 մասնագիտության համար ոչ մի դիմորդ այս փուլում չկա։ ԳԹԿ փոխտնօրենը չնշեց բուհերը, նրա խոսքով` գուցե ընդունելության 3-րդ փուլում այդ բուհերում դիմորդներ լինեն։

Share Article

Previous Post

Էդ քարտեզը ձեր դոշից կախեք, չեմ ուզում. Ով է այս կինը

MediaTime MediaTime

ՄԵԴԻԱ ԹԱՅՄ

«Մեդիա Թայմ»՝ քո վստահելի լրատվական հարթակը։ Մենք ներկայացնում ենք աշխարհի կարևոր իրադարձությունները՝ արագ, պարզ և օբյեկտիվ։ Եղիր ճիշտ տեղում՝ ճիշտ տեղեկատվությամբ։

Մեր մասին

  • Contact Us
  • Advertise
  • Complaint
  • Privacy Policy
  • Submit a Tip

Գործընկերներ

  • Photos
  • Investigations
  • Profiles
  • Leadership
  • Newsletters

Հետադարձ կապ

Հեռ.

+49 241 241 241

Էլ-հասցե.

mediatime.contact@gmail.com

Բաժանորդագրվել

  • Home
  • Blog
  • Complaint

© All Rights Reserved, MediaTime.am