Հրաձգություն՝ Wildberries-ի գրասենյակի մոտ․ կան վիրավորներ ու ձերբակալվածներ

Մոսկվայի կենտրոնում գտնվող Wildberries-ի գրասենյակում հրաձգություն է տեղի ունեցել, կան վիրավորներ։ Wildberries-ը հայտնել է, որ ընկերության ղեկավար Տատյանա Բակալչուկի ամուսինը՝ համահիմնադիր Վլադիսլավ Բակալչուկը, թիկնապահների հետ փորձել է ապօրինի մուտք գործել իրենց գրասենյակ։

Ավելի ուշ Բակալչուկը գրել է, որ իր և իր թիմի վրա փորձել են հարձակվել, երբ ժամանել են պահեստների շինարարությունը դադարեցնելու շուրջ բանակցությունների համար։ Տատյանա Բակալչուկը միջադեպը որակել է «ռեյդերային անհաջող փորձ»՝ հավելելով, որ ոչ ոք ոչ մի բանակցության մասին չէր պայմանավորվել։ Թելեգրամյան ալիքները գրում են 10 ձերբակալվածի մասին։

 

291 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն