ՀՐԱՏԱՊ
Ֆինանսական հաջողություն և անձնական կյանքի շրջադարձ․ մայիսի 25-ից այս նշանների կյանքը կփոխվի
Նոր մանրամասներ Սևանի դեպքից
Վթարային ջրանջատում մայիսի 22-ին
21 May 2026
MediaTime
  • ԼՐԱՀՈՍ
    • Խմբագրի ընտրանի
    • Քաղաքական
    • Ժամանց
    • Առողջություն
    • Հասարակություն
    • Շոու-բիզնես
    • Սպորտ
  • ՀԱՅԱՍՏԱՆ
  • ԱՇԽԱՐՀ
  • ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
  • ՄԱՄՈՒԼ
Search the Site
Popular Searches:
Travel Crypto Military
Recent Posts
Ֆինանսական հաջողություն և անձնական կյանքի շրջադարձ․ մայիսի 25-ից այս նշանների կյանքը կփոխվի
21.05.2026
Նոր մանրամասներ Սևանի դեպքից
21.05.2026
Վթարային ջրանջատում մայիսի 22-ին
21.05.2026
MediaTime MediaTime
  • Քաղաքական
  • Հայաստան
  • Տնտեսություն
  • Հորոսկոպ
  • Բլոգ
  • Ժամանց
  • Շոու-բիզնես
  • Խմբագրի ընտրանի
Հետևեք մեզ
facebook
4m
yotube
2.2k
whatsapp
8.22k
tiktok
follow
Telegram

© All Rights Reserved, NewsfyTheme.

SUBSCRIBE
MediaTime
  • Քաղաքական
  • Հայաստան
  • Տնտեսություն
  • Հորոսկոպ
  • Բլոգ
  • Ժամանց
  • Շոու-բիզնես
  • Խմբագրի ընտրանի
Լրահոս

Նոր մանրամասներ Սևանի դեպքից

21.05.2026 One Min Read
48 0

Սևան քաղաքում արձանագրված ողբերգական միջադեպի արդյունքում 29-ամյա երիտասարդը մահացել է։

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի փոխանցմամբ՝ մայիսի 19-ին՝ մոտավորապես ժամը 21:00-ի սահմաններում, «Սևան» բժշկական կենտրոնից ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ դանակի բազմաթիվ հարվածներից ստացած վնասվածքներով բուժհաստատություն է տեղափոխվել Գեղարքունիքի մարզի բնակիչ 29-ամյա Հովհաննես Պողոսյանը։

Չնայած բժիշկների ջանքերին՝ նա հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել է։

Oragir.News-ի տեղեկություններով՝ մահացածը Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի բնակիչ Հովհաննես Կարապետյանն է։

Աղբյուրի տեղեկություններով՝ սպանության պատճառը եղել է օրեր առաջ տեղի ունեցած վիճաբանությունը։ 24-ամյա երիտասարդը դեպքից երեք օր առաջ ծեծի է ենթարկել մահացածի հորը, ով աշխատում է գազալցակայանում։

Վերջինս նրան նկատողություն էր արել՝ հորդորելով չծխել տարածքում։

Այնուհետև 29-ամյա երիտասարդը փորձել է գտնել հորը ծեծած անձին։ Մի քանի օր անց նա դրսում պատահաբար հանդիպել է 24-ամյա երիտասարդին և կանգնեցրել։

Այդ պահին կասկածյալը մեքենայից իջել է և առանց որևէ բան ասելու դանակի մի քանի հարված է հասցրել երիտասարդին, ինչի հետևանքով էլ նա տեղափոխվել է հիվանդանոց և այնտեղ մահացել։

«Ասում են՝ սովորական դանակի չի էղել, խանչալ ա էղել, ոնց որ 6 հարված ա հասցրել, էնքան ուժեղ, որ ասում են՝ դանակի հարվածից ոսկոր ա կոտորվել նույնիսկ։ Խեղճ տղու հորն ա ծեծել, դեմքին լրիվ կապտուկներ ա էդ մարդու։

Պատմում են, որ հորն ու մոր հետ ա էղել էդ մարդուն ծեծելու ժամանակ, նենց ա ծեծել, որ հերն ու մերն էլ չեն կարացել ազատեն։ Շատ վատ բան ա էղել։

Հովոն շատ լավ տղա էր, իրա ընտանիքն էլ, մակարդակով մարդիկ են։

Հազար ափսոս․․․ հիմա էլ ասում են գիժ ա, որ գիժ ա ինչի ա ազատության մեջ։

Անպայման պիտի պատժվի, հորը ծեծի, տղուն սպանի ու գիժ դուրս գա»,- պատմել է ականատեսը։

Share Article

Previous Post

Վթարային ջրանջատում մայիսի 22-ին

Next Post

Ֆինանսական հաջողություն և անձնական կյանքի շրջադարձ․ մայիսի 25-ից այս նշանների կյանքը կփոխվի

MediaTime MediaTime

ՄԵԴԻԱ ԹԱՅՄ

«Մեդիա Թայմ»՝ քո վստահելի լրատվական հարթակը։ Մենք ներկայացնում ենք աշխարհի կարևոր իրադարձությունները՝ արագ, պարզ և օբյեկտիվ։ Եղիր ճիշտ տեղում՝ ճիշտ տեղեկատվությամբ։

Մեր մասին

  • Contact Us
  • Advertise
  • Complaint
  • Privacy Policy
  • Submit a Tip

Գործընկերներ

  • Photos
  • Investigations
  • Profiles
  • Leadership
  • Newsletters

Հետադարձ կապ

Հեռ.

+49 241 241 241

Էլ-հասցե.

mediatime.contact@gmail.com

Բաժանորդագրվել

  • Home
  • Blog
  • Complaint

© All Rights Reserved, MediaTime.am