Խոշոր ավտով թար է տեղի ունեցել Երևան-Գյումրի ավտոճանապարհին

Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 19:10-ի սահմաններում «Opel» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Աշտարակի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։

Վարորդին առաջինն օգնության են հասել քաղաքացիները։ Վթարի փաստով ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզում են վարորդի ինքնությունը։

Источник: https://ipress.am/hy/page/%D5%AD%D5%B8%D5%B7%D5%B8%D6%80-%D5%A1%D5%BE%D5%BF%D5%B8%D5%BE%D5%A9%D5%A1%D6%80-%D5%A7-%D5%BF%D5%A5%D5%B2%D5%AB-%D5%B8%D6%82%D5%B6%D5%A5%D6%81%D5%A5%D5%AC—%D5%A5%D6%80%D6%87%D5%A1%D5%B6-%D5%A3%D5%B5%D5%B8%D6%82%D5%B4%D6%80%D5%AB-%D5%A1%D5%BE%D5%BF%D5%B8%D5%B3%D5%A1%D5%B6%D5%A1%D5%BA%D5%A1%D6%80%D5%B0%D5%AB%D5%B6?fbclid=IwY2xjawFWtbpleHRuA2FlbQIxMQABHYBSpQFZ29o2hHRVoHPwXRBc_S8eqheBf_ZzDFxiPMK-xHnTYtZ6uTA3QA_aem_MmBbTwO1EnEf7QR324W7GQ

534 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն