Տեսախցիկը ֆիքսել է 22-ամյա Ստեփան Գևորգյանի կյանքը խլած ավտով թարը․ Տեսանյութ

Երեկ՝ սեպտեմբերի 12-ին, SHAMSHYAN.com-ը ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել Երևանում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի վերաբերյալ, երբ «Mazda 6» մակնիշի ավտոմեքենան վթարի էր ենթարկվել և վարորդը տեղում մահացել էր: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Ստեփանյանի որոշմամբ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է մահացած վարորդի ինքնությունը։ Նա Երևանի բնակիչ 22-ամյա Ստեփան Գևորգյանն էր։

SHAMSHYAN.com-ը ներկայացնում է ողբերգական ավտովթարի պահը, որն արձանագրվել է տեսախցիկի կողմից, թե ինչպես է «Mazda»-ն բախվում երկաթե արգելապատնեշներին և գլխիվայր շրջվում։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, սեպտեմբերի 12-ին ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10:20-ի սահմաններում Արտաշատի խճուղում «Mazda 6» մակնիշի ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում բախվել էր բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին և գլխիվայր շրջվել։ Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել էր։

 

1 656 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն