Առեղծվածային դեպք․ Ես ողջ եմ, կգամ ու ամեն ինչ կպատմեմ. օրեր շարունակ Սևանա լճում որոնվող տղամարդը զանգահարել է ընկերներին

Այսօր՝ սեպտեմբերի 9-ին, իր ընկերների հետ  հեռախոսով կապ է հաստատել Երևանի բնակիչ 43-ամյա Միքայել Ս.-ն և հայտնել, որ իզուր են իրեն մի քանի օր ջրափրկարարները, ջրասուզակներն ու ոստիկանները որոնում, ինքը ողջ է, կգա և ամեն ինչ կասի, թե ինչ է իրականում տեղի ունեցել։ Այս մասին հաղորդում է Shamshyan.com-ը: Միքայել Ս.-ն սեպտեմբերի 5-ից ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից որոնվում էր որպես անհետ կորած և նրա ընկերներն ու բարեկամները նրան պատկանող «Lexus» մակնիշի ավտոմեքենան հայտնաբերել էին Գեղարքունիքի մարզի Արծվանիստ գյուղի վարչական տարածքում՝ Սևանա լճի ափամերձ անտառում, իսկ նրա հագուստները՝ ավտոմեքենայից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա՝ լճի ափին։ Օրեր շարունակ ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Մարտունու հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, Սևանի ջրասուզակները, ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները, գյուղացիները, ինչպես նաև նրա մի քանի ընկերներ որոնողական աշխատանքներ են իրականացրել, որին նաև մասնակցել են ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության և նույն վարչության Մարտունու քննչական բաժնի քննիչները։ Իսկ նրա կորելու փաստով Մարտունու քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նա արդեն հեռախոսային կապ է հաստատել նաև ոստիկանության Մաշտոցի և Մարտունու բաժինների ղեկավարների հետ ու հայտնել այն, ինչ-որ իր ընկերներին է ասել, թե «կգամ ու պատճառը կասեմ»։

 

https://mediaroom.am/armenia/society/item/56791-2024-09-09-10-09-09.html

12 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն