Բժիշկը զգուշացրել է մի գործոնի մասին, որը մեծացնում է թրոմբների առաջացման վտանգը

Բերեժնայան բացատրել է, որ վտանգավոր է համարվում արյան բջիջների նորմալ հարաբերակցության խախտումը դրա հեղուկ բաղադրիչի ծավալի նկատմամբ։ Նա այս գործոնի ամենալուրջ հետևանքն անվանել է թրոմբների առաջացումը։ Բժիշկը նշել է, որ թրոմբոզը կարող է առաջանալ ոչ միայն մեծ, այլեւ փոքր զարկերակների մեջ։

«Միկրոթրոմբոզը հանգեցնում է թթվածնի մատակարարման խանգարումների գրեթե բոլոր հյուսվածքներին և օրգաններին», – ասել է Բերեժնայան: Թերապևտը նաև նշել է, որ երբ արյունը խտանում է, մարդու առողջական վիճակը վատանում է, և նրա գլուխը սկսում է ցավել։ Նա ավելի վատ է հաղթահարում աշխատանքն ու դասերը: Բերեժնայան ավելացրել է. արյան խտացումից խուսափելու համար հարկավոր է վերահսկել ջրի հաշվեկշիռը և ժամանակին լրացնել այն։

 

449 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն