Ապահովագրական պատահարների հայտարարագիրը բջջայինով լրացվելու դեպքերի համար կրկնակի բարձրացվել է փոխհատուցման ենթակա գումարի առավելագույն սահմանաչափը

Ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով Երևան քաղաքում հաճախակի խցանումներ են առաջանում՝ անհարմարություններ պատճառելով Ձեզ։ Այս մասին հայտնում է Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն։

«Նշված խնդրի թեթևացման նպատակով Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն իր կանոններում կատարել է հետևյալ փոփոխությունները.

  • Երևան քաղաքում տեղի ունեցած ապահովագրական պատահարների գծով համաձայնեցված հայտարարագիրը բջջային հավելվածի միջոցով լրացվելու դեպքերի համար կրկնակի բարձրացվել է
  • փոխհատուցման ենթակա գումարի առավելագույն սահմանաչափը՝ 200.000 ՀՀ դրամի փոխարեն սահմանվելով 400.000 ՀՀ դրամ,
  • համաձայնեցված հայտարարագրով կարգավորվող դեպքերից տարբերվող դեպքերի համար ապահովագրական ընկերությունների վրա դրվել է պարտավորություն՝ վարորդների հետ հեռախոսային խոսակցության ժամանակ մատչելի եղանակով
    • ներկայացնել իրենց պարտավորություններն ապահովագրական պատահարի վայրում։

https://iravaban.net/491718.html?fbclid=IwY2xjawFKnoFleHRuA2FlbQIxMQABHb9IJDtkdGwBEeLUBssUVUK9dI4CCVafG2a_lcCLs61gPPwvvoE7xc5Aqg_aem_1jLCvA8CcdOHWQBCYhBOBw

185 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն