Այսօր սպ անված Հայրապետ Ստեփանյանը 38 տարեկան էր, ուներ կին և նորածին երեխա․ ՖՈՏՈ

«Հրապարակին» հայտնի է դարձել Նալբանդյան գյուղում սպանված ոստիկանի ինքնությունը: Սպանվածը Արմավիրի բաժնի օպերլիազոր 38-ամյա Հայրապետ Ստեփանյանն է: Նա ամուսնացած էր, ուներ նորածին երեխա։ Հայրապետյանը 12 օրից կնշեր 39- ամյակը։

Հիշեցնենք,որ այսօր սպանություն է կատարվել Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղում։ Ըստ նախնական տեղեկությունների, 41-ամյա բնակիչ Մանուկ Մարգարյանը կրակոցներ է արձակել ոստիկանների ուղղությամբ, նրանցից մեկը զոհվել է, մի քանի ոստիկաններ էլ տեղափոխվել են բժշկական հաստատություններ։ Այս պահին ենթադրյալ մարդասպանը չի գտնվել, նրան որոնում են։

78 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն