Գյուղում ս ուգ է․ զորամասում մա հացած զինվորը Գետարգել գյուղից էր, ունի 1 եղբայր

Սեպտեմբերի 2-ին՝ ՊՆ զորամասի պահպանության տեղամասում հայտնաբերվել է զինծառայող Էդգար Սարգիսի Ալեքսանյանի դին՝ հրազենային վնասվածքով։ Այս մասին հաղորդել է Պաշտպանության նախարարությունը։

Oragir.News-ի տեղեկություններով՝ մահացած զինծառայողը Կոտայքի մարզի Գետարգել գյուղից էր։

Oragir.News-ի հետ զրույցում Գետարգելի վարչական ղեկավար Սամվել Թորոսյանը նշեց, որ ողջ գյուղն է սգում մահացած զինծառայողի մահը։

«Ինքը ժամկետային զինծառայող էր։ Գյուղում սուգ է։ Բոլոր ճանաչում են իրեն։ Շատ լավ երեխա էր։ Շատ նորմալ ընտանիք ունի։ Մեկ եղբայր ունի։ Ծնողները աշխատում են՝ նորմալ աշխատող մարդիկ են»,- ասաց վարչական ղեկավարը։

Հարևաններից մեկն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ մահացած զինծառայողը շատ համեստ, բարի տղա էր։

«Շատ զուսպ, շնորհքով երեխա էր։ Չգիտենք ինչ է տեղի ունեցել, բայց բոլորիս համար սարսափելի լուր էր։ Ամբողջ գյուղն ափսոսանք է ապրում։ Ինքը երբեք ոչ մեկին վատություն չի արել։ Մեծերին հարգող,օգնող երեխա էր»,- ասաց նա։

2 075 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն