Դա ժան ու ող բե րգական ավտով թար․ 10-ամյա աղջիկը ու 3 ամսական եղբայրը մա հացել են, ընտանիքի 3 անդամներ տեղափոխվել են հիվանդանոց

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 21։00-ի սահմաններում Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 70․5 կմ հատվածում բախվել են «Mercedes B200» մակնիշի ավտոմեքենան և ավազով բարձված «ԶԻԼ 130» մակնիշի բեռնատարը։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արարատ» բժշկական կենտրոն։

Փրկարարները «Mercedes»-ից դուրս են բերել վիրավորներին և մոտեցրել օպերատիվորեն ժամանած շտապօգնության ավտոմեքենաներին։ Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։ Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, ու մինչ դեպքի վայրում աշխատում էին իրավապահները, հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Արարատի բաժին, որ վիրավորներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ տեղում մահացածը մոտ 10-ամյա աղջիկ է, իսկ հիվանդանոցում մահացածը 3 ամսական տղա և մահացածները քույր ու եղբայր են, վիրավորներն էլ՝ նույն ընտանիքի անդամներ։

 

801 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն