14-ամյա Հռիփսիմե Ավագյանը սեպտեմբերի 1-ի առավոտյան դուրս է եկել տնից և այլևս չի վերադարձել

ՆԳՆ ոստիկանության Հրազդանի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 2010 թվականին ծնված Հռիփսիմե Ավագյանը։ Այս մասին հայտնում են Ոստիկանությունից։

«Նա սեպտեմբերի 1-ի առավոտյան դուրս է եկել տնից և այլևս չի վերադարձել։

Հռիփսիմե Ավագյանի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Հրազդանի կամ մոտակա բաժին, կամ զանգահարել 1-02», — ասված է հաղորդագրության մեջ։

447 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն