Հենրիխ Մխիթարյանը կրկին գավաթակիր է, բայց խոսվում է կարիերայի ավարտի մասին
Հռոմի «Ստադիո Օլիմպիկո» մարզադաշտում Միլանի «Ինտերը» 2:0 հաշվով հաղթեց «Լացիոյին» և 10-րդ անգամ նվաճեց Իտալիայի գավաթը՝ ձևակերպելով նաև «ոսկե դուբլը»։
Հայ երկրպագուների ուշադրության կենտրոնում էր Հենրիխ Մխիթարյանը, որը երկրորդ կեսում դուրս եկավ խաղադաշտ և իր փորձով օգնեց թիմին պահպանել հաղթական հաշիվը։ Սա հայ կիսապաշտպանի 6-րդ տիտղոսն էր «Ինտերի» կազմում։

Միաժամանակ միջազգային մամուլում ակտիվորեն շրջանառվում են տեղեկություններ, որ 37-ամյա Մխիթարյանը լրջորեն մտածում է կարիերան ավարտելու մասին։
Ըստ լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի փոխանցած տեղեկությունների՝ հայ ֆուտբոլիստը դեռ փետրվարից դիտարկում է այդ տարբերակը, իսկ վերջնական որոշումը կարող է կայացնել մրցաշրջանի ավարտից հետո։


