Արտակարգ իրшվիճակ՝ Սյունիքում. ինչ է հшյտնում ՆԳՆ փրկարшր ծառայությունը

ՆԳՆ ՓԾ-ից հայտնում են, որ նոյեմբերի 12-ին՝ ժամը 12:50-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Լծեն գյուղի մոտակայքում բեռնատար ավտոմեքենաներ են արգելափակվել ձյան շերտում. ճանապարհահատվածը երկկողմանի փակվել է:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի Աղվանիի հենակետից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 բեռնատար, իսկ խցանումից դուրս են եկել մոտ 50 մարդատար և 200 բեռնատար ավտոմեքենա:

Նշվում է, որ երթևեկությունը երկկողմանի վերականգնվվել է։

Понравилась статья? Поделиться с друзьями:
Մեկնաբանել