Գերմանիայում ՀՀ հյուպատոսական բաժինը հայտարարություն է տարածել
ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը տեղեկացրել է, որ ՀՀ քաղաքացիների անձնագրավորման դիմումների մեծ քանակով պայմանավորված՝ Գերմանիայում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը մայիսի 18-ից հունիսի 18-ը կիրականցնի լրացուցիչ ընդունելություն։
«Ժամանդրությունների ամրագրումները կշարունակվեն իրականացվել նույն եղանակով՝ բացառապես ՀՀ ԱԳՆ էլեկտրոնային համակարգի միջոցով՝ հետևյալ հղումով․ https://germany.mfa.am/hy/։
Դեսպանություն պետք է ներկայանալ՝ անձնագրավորման համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերի առկայության դեպքում (ցանկը՝ https://germany.mfa.am/hy/passport/)։
Ոչ ամբողջական փաթեթին ընթացք չի տրվի։
ՈՒշադրություն. կեղծ տվյալներով ժամադրություններ ամրագրելը և հերթագրման համակարգը չարամտորեն ծանրաբեռնելը կհանգեցնի խիստ պատասխանատվության։ Միևնույն ժամանակ հայտնում ենք, որ ամրագրված ժամադրությանը չներկայանալու պարագայում, անհրաժեշտ է նախապես՝ առնվազն 3 աշխատանքային օր առաջ, չեղարկել ամրագրումը՝ հնարավորություն տալով այլ քաղաքացիներին օգտագործել տվյալ ժամային պատուհանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։


