ՀՐԱՏԱՊ
Մայիսի 13-ին, 14-ին, 15-ին, 18, 19, 20, 21-ին լույս չի լինելու
Գերմանիայում ՀՀ հյուպատոսական բաժինը հայտարարություն է տարածել
Թուրքիան և Հայաստանը սկսում են․ Թուրքիայի ԱԳՆ-ը հայտնում է
13 May 2026
MediaTime
  • ԼՐԱՀՈՍ
    • Խմբագրի ընտրանի
    • Քաղաքական
    • Ժամանց
    • Առողջություն
    • Հասարակություն
    • Շոու-բիզնես
    • Սպորտ
  • ՀԱՅԱՍՏԱՆ
  • ԱՇԽԱՐՀ
  • ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
  • ՄԱՄՈՒԼ
Search the Site
Popular Searches:
Travel Crypto Military
Recent Posts
Մայիսի 13-ին, 14-ին, 15-ին, 18, 19, 20, 21-ին լույս չի լինելու
13.05.2026
Գերմանիայում ՀՀ հյուպատոսական բաժինը հայտարարություն է տարածել
13.05.2026
Թուրքիան և Հայաստանը սկսում են․ Թուրքիայի ԱԳՆ-ը հայտնում է
13.05.2026
MediaTime MediaTime
  • Քաղաքական
  • Հայաստան
  • Տնտեսություն
  • Հորոսկոպ
  • Բլոգ
  • Ժամանց
  • Շոու-բիզնես
  • Խմբագրի ընտրանի
Հետևեք մեզ
facebook
4m
yotube
2.2k
whatsapp
8.22k
tiktok
follow
Telegram

© All Rights Reserved, NewsfyTheme.

SUBSCRIBE
MediaTime
  • Քաղաքական
  • Հայաստան
  • Տնտեսություն
  • Հորոսկոպ
  • Բլոգ
  • Ժամանց
  • Շոու-բիզնես
  • Խմբագրի ընտրանի
ԱռողջությունԳլխավորԼրահոսՀայաստան

Ժամկետանց և կեղծ դեղերը ՀՀ-ում. ինչ է որոշվել

13.05.2026 One Min Read
8 0

ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը մայիսի 12-ին կազմակերպել էր աշխատանքային քննարկում, որի առանցքում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Վանիկ Օհանյանի եւ Լուսինե Բադալյանի հեղինակած ««Դեղերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական նախաձեռնությունն էր: Այս մասին  Iravaban.net-ը տեղեկանում է ԱԺ-ից։

Քննարկմանը մասնակցում էին Առողջապահության եւ Շրջակա միջավայրի նախարարությունների, Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ներկայացուցիչներ: Քննարկվել են դեղերի ոչնչացման գործընթացին առնչվող մի շարք հարցեր: Քննարկման մասնակիցները նշել են, որ օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ համապատասխան կառույցներում առարկություններ չկան:

Օրենսդրական նախաձեռնությունը նպատակ ունի սահմանել եւ հստակեցնել բժշկական հաստատության դեղատան կողմից դեղերի բացթողման կարգը, ինչը կնպաստի օրենքի խախտմամբ ներմուծված  կամ չգրանցված կամ ժամկետանց դեղերից հնարավոր բաշխման դեպքերի նվազեցմանը կամ բացառմանը: Նաեւ նախատեսվում է, որ նշված գործառույթները վերահսկողությունը կդարձնեն առավել համապարփակ եւ արդյունավետ:

Պիտանիության ժամկետը լրացած, չգրանցված, կեղծ, օգտագործման համար ոչ պիտանի, խախտմամբ ներմուծված, անորակ, չհայտարարագրված բաղադրատարրեր պարունակող դեղերի, դեղանյութերի, դեղաբուսական հումքի, հետազոտվող դեղագործական արտադրանքի ոչնչացում իրականացնող լիցենզավորված իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից ոչնչացման վերաբերյալ համապատասխան տեղեկատվությունը տեսչական մարմնին սահմանված ժամկետում տրամադրելը հնարավորություն կտա վերահսկելի դարձնել ոչնչացման գործընթացը, կապահովի գործընթացի իրականացման թափանցիկությունը, կկանխի հնարավոր ոչ իրավաչափ գործողությունների իրականացումը:

Քննարկման ժամանակ պարզաբանվել է՝ նախատեսվում է, որ վերոնշյալ դեղերի ոչնչացումը սահմանված կարգով պետք է իրականացնեն լիցենզավորված ընկերությունները, մասնավորապես, դեղերի ոչնչացումը պետք է իրականացվի այնպես, որպեսզի պարզ երեւա տուփում եղած դեղը: Նախատեսվում է նաեւ, որ դեղերի ոչնչացման գործընթացին պետք է ներկա լինի տեսչական մարմնի ներկայացուցիչը, իսկ  գործընթացը՝ տեսաձայնագրվի:

Հանձնաժողովի նախագահ Վանիկ Օհանյանը հայտնել է, որ օրենսդրական նախաձեռնությունը նախատեսվում է սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:

Share Article

Previous Post

Կանաչ լույս մայիսի 20-ից

Next Post

Թուրքիան և Հայաստանը սկսում են․ Թուրքիայի ԱԳՆ-ը հայտնում է

MediaTime MediaTime

ՄԵԴԻԱ ԹԱՅՄ

«Մեդիա Թայմ»՝ քո վստահելի լրատվական հարթակը։ Մենք ներկայացնում ենք աշխարհի կարևոր իրադարձությունները՝ արագ, պարզ և օբյեկտիվ։ Եղիր ճիշտ տեղում՝ ճիշտ տեղեկատվությամբ։

Մեր մասին

  • Contact Us
  • Advertise
  • Complaint
  • Privacy Policy
  • Submit a Tip

Գործընկերներ

  • Photos
  • Investigations
  • Profiles
  • Leadership
  • Newsletters

Հետադարձ կապ

Հեռ.

+49 241 241 241

Էլ-հասցե.

mediatime.contact@gmail.com

Բաժանորդագրվել

  • Home
  • Blog
  • Complaint

© All Rights Reserved, MediaTime.am