Պուտինի հետ քննարկել ենք ԵԱՏՄ-ի ու ԵՄ-ի վերաբերող հարցերը. Փաշինյան
««Ապահարզան» ձևակերպման հետ համաձայն չեմ։ Քանի դեռ ԵԱՏՄ-ի ու ԵՄ-ի միջև ընտրություն կատարելու անհրաժեշտություն չկա, մենք նման հարց օրակարգում չունենք»,- այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 11-ին ճեպազրույցի ժամանակ անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը։
Նրա խոսքով՝ Հայաստանը շարունակում է մնալ ԵԱՏՄ-ի լիարժեք անդամ և ակտիվորեն մասնակցում է միության որոշումների կայացման գործընթացին։
«Մենք նպատակ չունենք վնասելու Ռուսաստանի շահերին»,- ընդգծել է վարչապետը։
Փաշինյանը նաև հայտնել է, որ մայիսի 28-29-ին չի մասնակցի ԵԱՏՄ առաջնորդների հանդիպմանը, քանի որ այդ օրերին զբաղված կլինի նախընտրական քարոզարշավով։
Մանրամասները՝ տեսանյութում․


