ԲԱՑԱՌԻԿ․ Տեսախցիկը արձանագրել է մոտոցիկլի և «Opel»-ի մասնակցությամբ ող բերգական վ թարը

Վթարի հետևանքով մոտոցիկլավարը, ում առաջինը օգնության էին հասել Ջրվեժ անտառապարկի պետ Գարեգին Բաղդասարյանը և անտառապարկի աշխատակից Վահան Սաղաթելյանը, տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղից որոշ ժամանակ անց ահազանգել էին ոստիկանության Կոտայքի բաժին, և հայտնել, որ վիրավորը, գիտակցության չգալով, մահացել է:

SHAMSHYAN.com-ը ներկայացնում է տեսանյութ, որ արձանագրվել է տեսախցիկի կողմից, թե ինչպես է տեղի ունեցել ողբերգական պատահարը: Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, այսօր՝ օգոստոսի 22-ին, մոտոցիկլի և ավտոմեքենայի մասնակցությամբ ողբերգական դեպք էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 09:10-ի սահմաններում Երևան-Ձորաղբյուր ավտոճանապարհին՝ Ջրվեժի անտառի պարկի դիմաց բախվել էին Կոտայքի մարզի բնակիչներ 39-ամյա Տիգրան Գրիգորյանի վարած «Opel» մակնիշի և 61-ամյա Արմեն Վարդանյանի վարած «Choper» մակնիշի մոտոցիկլը: Բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել էր, իսկ մոտոցիկլավարը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն Մինչ դեպքի վայրում պարեկները սպասում էին քննչական խմբի ժամանմանը, հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Կոտայքի բաժին, որ մոտոցիկլավարը մահացել է:

Источник: https://ipress.am/hy/page/%D5%A2%D5%A1%D6%81%D5%A1%D5%BC%D5%AB%D5%AF-%D5%BF%D5%A5%D5%BD%D5%A1%D5%AD%D6%81%D5%AB%D5%AF%D5%A8-%D5%A1%D6%80%D5%B1%D5%A1%D5%B6%D5%A1%D5%A3%D6%80%D5%A5%D5%AC-%D5%A7-%D5%B4%D5%B8%D5%BF%D5%B8%D6%81%D5%AB%D5%AF%D5%AC%D5%AB-%D6%87-opel-%D5%AB-%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%AF%D6%81%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B4%D5%A2?fbclid=IwY2xjawE0ZwVleHRuA2FlbQIxMQABHYQBeOHArXieQ7dTWpZfBNSotFl-KqVO1VSXPts12Mmf8K67z2mDlOdhgQ_aem_i_gn2bDaP-eKAhVx7hSILw

598 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն