ՀՐԱՏԱՊ
Նոր մանրամասներ հանտավիրուսով վարակված ուղևորներ տեղափոխող նավի մասին
ԴՕԿ կուսակցությունը հայտարարություն է տարածել
Ի՞նչ եղանակ կլինի հանրապետությունում՝ 11-15-ը
10 May 2026
MediaTime
  • ԼՐԱՀՈՍ
    • Խմբագրի ընտրանի
    • Քաղաքական
    • Ժամանց
    • Առողջություն
    • Հասարակություն
    • Շոու-բիզնես
    • Սպորտ
  • ՀԱՅԱՍՏԱՆ
  • ԱՇԽԱՐՀ
  • ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
  • ՄԱՄՈՒԼ
Search the Site
Popular Searches:
Travel Crypto Military
Recent Posts
Նոր մանրամասներ հանտավիրուսով վարակված ուղևորներ տեղափոխող նավի մասին
11.05.2026
ԴՕԿ կուսակցությունը հայտարարություն է տարածել
10.05.2026
Ի՞նչ եղանակ կլինի հանրապետությունում՝ 11-15-ը
10.05.2026
MediaTime MediaTime
  • Քաղաքական
  • Հայաստան
  • Տնտեսություն
  • Հորոսկոպ
  • Բլոգ
  • Ժամանց
  • Շոու-բիզնես
  • Խմբագրի ընտրանի
Հետևեք մեզ
facebook
4m
yotube
2.2k
whatsapp
8.22k
tiktok
follow
Telegram

© All Rights Reserved, NewsfyTheme.

SUBSCRIBE
MediaTime
  • Քաղաքական
  • Հայաստան
  • Տնտեսություն
  • Հորոսկոպ
  • Բլոգ
  • Ժամանց
  • Շոու-բիզնես
  • Խմբագրի ընտրանի
Քաղաքական

ԴՕԿ կուսակցությունը հայտարարություն է տարածել

10.05.2026 One Min Read
24 0

Դեմոկրատիա, Օրենք, Կարգապահություն» կուսակցության գլխավոր շտաբի պետ, փաստաբան Լևոն Բաղդասարյանը հայտարարել է, որ առաջիկա օրերին փուլ առ փուլ ներկայացվելու են ընտրություններից հետո իրականացվելիք ռազմավարական և ծրագրային դրույթները։ Լևոն Բաղդասարյանն այս մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։

Գրառման մեջ նշվում է, որ կուսակցությունը նպատակ ունի կառուցել «Արևային Հայաստան»։

«Հայաստան, որտեղ օրենքը լինելու է ոչ թե իշխանավորի մահակ, այլ՝ քաղաքացու վահան։ Հայաստան, որտեղ աշխատող մարդը այլևս չի նվաստացվելու, թոշակառուն չի գոյատևելու ողորմությամբ, գյուղացին չի լքելու իր հողը, զինվորը չի լինելու մոռացված»,- ասված է հրապարակման մեջ։

Բաղդասարյանի խոսքով՝ կուսակցությունը Վարդան Ղուկասյանի առաջնորդությամբ պատրաստվում է իրականացնել «օրենքի դիկտատուրայի» վրա հիմնված քաղաքականություն։

Չնայած այն հանգամանքին, որ կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանի գրանցումը ԿԸՀ-ի կողմից մերժվել է՝ վերջին տարիներին Հայաստանում մշտական բնակության և քաղաքացիության վերաբերյալ փաստաթղթերի հետ կապված խնդիրների պատճառով, քաղաքական ուժը շարունակում է մասնակցությունը ընտրություններին։

Մայիսի 8-ին մեկնարկել է հունիսի 7-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։

Կուսակցությունը շարունակում է վարչապետի թեկնածու համարել Վարդան Ղուկասյանին։

Կուսակցությունը ԿԸՀ է ներկայացրել 93 թեկնածուից բաղկացած ընտրական ցուցակ և ընտրություններին մասնակցում է 15 համարի ներքո։

Share Article

Previous Post

Ի՞նչ եղանակ կլինի հանրապետությունում՝ 11-15-ը

Next Post

Նոր մանրամասներ հանտավիրուսով վարակված ուղևորներ տեղափոխող նավի մասին

MediaTime MediaTime

ՄԵԴԻԱ ԹԱՅՄ

«Մեդիա Թայմ»՝ քո վստահելի լրատվական հարթակը։ Մենք ներկայացնում ենք աշխարհի կարևոր իրադարձությունները՝ արագ, պարզ և օբյեկտիվ։ Եղիր ճիշտ տեղում՝ ճիշտ տեղեկատվությամբ։

Մեր մասին

  • Contact Us
  • Advertise
  • Complaint
  • Privacy Policy
  • Submit a Tip

Գործընկերներ

  • Photos
  • Investigations
  • Profiles
  • Leadership
  • Newsletters

Հետադարձ կապ

Հեռ.

+49 241 241 241

Էլ-հասցե.

mediatime.contact@gmail.com

Բաժանորդագրվել

  • Home
  • Blog
  • Complaint

© All Rights Reserved, MediaTime.am