+39․ Առաջիկա օրերին սպասվող եղանակը

Հանրապետության տարածքում` օգոստոսի 20-ի ցերեկը, 24-25-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 21-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 17-20մ/վ արագությամբ: Երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում օգոստոսի 20-ին, 24-25-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 16-19մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 21-23-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։

Երևան քաղաքում՝ օգոստոսի 20-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 21-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 20-ին, 24-25-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 15-18մ/վ արագությամբ։

Источник: https://ipress.am/hy/page/%2B39-%D5%A1%D5%BC%D5%A1%D5%BB%D5%AB%D5%AF%D5%A1-%D6%85%D6%80%D5%A5%D6%80%D5%AB%D5%B6-%D5%BD%D5%BA%D5%A1%D5%BD%D5%BE%D5%B8%D5%B2-%D5%A5%D5%B2%D5%A1%D5%B6%D5%A1%D5%AF%D5%A8?fbclid=IwY2xjawEyVK9leHRuA2FlbQIxMQABHWOs_ozOEjELyfKXPQE6gbhAZKqVV1wS1nryr1v7MUW9EjTwI7PtgsLdlA_aem_aLlTAUubgZba6MyySwOnuQ

34 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն