«Մինչև ես վախվխելով մտածում էի ոնց մոտենալ՝ ձեռքով կանչեց, գրկեց, ձեռքերս համբուրեց». Նազենի Հովհաննիսյանը իր և Ալեն Դելոնի համատեղ լուսանկարներն է հրապարակել

Դերասանուհի Նազենի Հովհաննիսյանն ինստագրամյան իր էջում Ալեն Դելոնի հետ լուսանկարներ է հրապարակել և պատմել տարիներ առաջ տեղի ունեցած իրենց հանդիպման մասին.

«2012- ին, երբ եկել էր Հայաստան 77 տարեկան էր, պատահական տեսանք հյուրանոցի ֆոյեում՝ «Մայրիկներ» ֆիլմի պրեմիերայից հետո, որից հետո չէի դադարում լացել (մայրիկիս նոր էի կորցրել), թարմ վերքս բաց էր դեռ, գնաց ընթրելու ու ես սառած ասում եմ՝ ախր Ալեն Դելոնն էր: Հիմա ընկերներով դրած համոզում են, թե գնանք նկարվիր: Ես էլ ահավոր ամաչում էի:

Կարճ ասած՝ Անդրե Հովնանյանը համոզեց ու ձեռքիցս բռնած տարավ ռեստորան, ու մինչև ես վախվխելով մտածում էի ոնց մոտենալ՝ ձեռքով կանչեց մեծ արտիստը, մոտեցա, ողջագուրվեց, գրկեց, ձեռքերս համբուրեց՝ ես շոկի մեջ ու ինչ-որ սիրուն խոսքեր եմ կմկմում՝ մարդկությանն անհայտ լեզվով»,- գրել է դերասանուհին:

Հիշեցնենք, որ օգոստոսի 18-ին, 88 տարեկանում կյանքից հեռացել է ֆրանսիացի դերասան Ալեն Դելոնը:

996 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն