ՀՐԱՏԱՊ
ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված է 2 միլիոն 482 հազար 872 ընտրող
ՀՀ վարչապետի ուղերձը Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ
11։00-ից 17։00-ն ջուր չի լինելու
09 May 2026
MediaTime
  • ԼՐԱՀՈՍ
    • Խմբագրի ընտրանի
    • Քաղաքական
    • Ժամանց
    • Առողջություն
    • Հասարակություն
    • Շոու-բիզնես
    • Սպորտ
  • ՀԱՅԱՍՏԱՆ
  • ԱՇԽԱՐՀ
  • ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
  • ՄԱՄՈՒԼ
Search the Site
Popular Searches:
Travel Crypto Military
Recent Posts
ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված է 2 միլիոն 482 հազար 872 ընտրող
09.05.2026
ՀՀ վարչապետի ուղերձը Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ
09.05.2026
11։00-ից 17։00-ն ջուր չի լինելու
09.05.2026
MediaTime MediaTime
  • Քաղաքական
  • Հայաստան
  • Տնտեսություն
  • Հորոսկոպ
  • Բլոգ
  • Ժամանց
  • Շոու-բիզնես
  • Խմբագրի ընտրանի
Հետևեք մեզ
facebook
4m
yotube
2.2k
whatsapp
8.22k
tiktok
follow
Telegram

© All Rights Reserved, NewsfyTheme.

SUBSCRIBE
MediaTime
  • Քաղաքական
  • Հայաստան
  • Տնտեսություն
  • Հորոսկոպ
  • Բլոգ
  • Ժամանց
  • Շոու-բիզնես
  • Խմբագրի ընտրանի
ԳլխավորԼրահոսԿարևորՀայաստան

ՀՀ վարչապետի ուղերձը Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ

09.05.2026 2 Min Read
10 0

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղերձ է հղել Մայիսի 9-ի առիթով։

Ուղերձում ասվում է․

«Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ,

Այսօր Համաշխարհային երկրորդ պատերազմում Խորհրդային Միության եւ արեւմտյան դաշնակիցների տարած հաղթանակի օրն է, որը մեր երկրում նշվում է որպես Հաղթանակի եւ խաղաղության տոն։

Երկրորդ համաշխարհային պատերազմում քաղաքակիրթ մարդկությունը ոչ ասաց ֆաշիզմին։ Այս գործում տեսանելի ներդրում է ունեցել հայ ժողովուրդը, որի ավելի քան կես միլիոն ներկայացուցիչ Խորհրդային, ինչպես նաև արեւմտյան դաշնակցային բանակներում եւ ընդհատակյա դիմադրական խմբերում պայքար են մղել ֆաշիզմի դեմ։ Այդ պայքարն ու ներդրումը բարձրագույն գնահատանքի է արժանացել մի շարք երկրներում։

Ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 81–ամյակը դիմավորում ենք միջազգային բարդ պայմաններում։ Մենք պարտավոր ենք չմոռանալ այն աղետները, որ մարդկությանը բերել է ֆաշիզմը եւ դատապարտել այդ երեւույթն իր բոլոր դրսեւորումներով։ Այսօր մենք գլուխ ենք խոնարհում բոլոր այն նահատակների առաջ, ովքեր իրենց կյանքը տվեցին մարդկությունը ֆաշիզմից փրկելու համար։ Այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում նաեւ ֆաշիզմի դեմ պայքար մղած բոլոր երկրներին եւ մարդկանց։

Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի

Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ,

2026 թվականի մայիսի 9-ը նշում ենք Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաստատված խաղաղության պայմաններում։ Արդեն երկու տարի Հայաստան-Ադրբեջան հրաձգության հետևանքով ոչ զոհ ունենք, ոչ վիրավոր, մեր սահմանամերձ բնակավայրերն ապրում են հրաձգություններից զերծ միջավայրում։ Սա կարեւորագույն ձեռքբերում է, որ մեր երկրի անկախությունից ի վեր առաջին անգամ ունենք։

Այսօր մեր խնդիրն է՝ պատշաճ խնամք տանել ձեռքբերված խաղաղության նկատմամբ՝ այն ամեն օր ավելի ամուր եւ ավելի հուսալի դարձնելու նպատակով։ Հաստատված խաղաղությունը պատմական հնարավորություն է մեր երկրի համար՝ այն հասցնելու նախկինում չտեսնված անվտանգության, բարեկեցության ու զարգացման աստիճանի։

Այսօր մենք վստահորեն քայլում ենք այդ ճանապարհով եւ զարգացած, ազատ, անվտանգ, բարեկեցիկ, ժողովրդավարական Հայաստանի Հանրապետությունն է հարգանքի մեծագույն տուրքը՝ մեր ժողովրդի բոլոր ժամանակների բոլոր նահատակների հիշատակին, եւ այն ծառայությունը, որը մենք պետք է մատուցենք մեր քաղաքացիներին եւ սերունդներին։ Մենք կմատուցենք մեր տուրքը, մենք կմատուցենք մեր ծառայությունը։

Փա՛ռք նահատակներին եւ կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»։

Share Article

Previous Post

11։00-ից 17։00-ն ջուր չի լինելու

Next Post

ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված է 2 միլիոն 482 հազար 872 ընտրող

MediaTime MediaTime

ՄԵԴԻԱ ԹԱՅՄ

«Մեդիա Թայմ»՝ քո վստահելի լրատվական հարթակը։ Մենք ներկայացնում ենք աշխարհի կարևոր իրադարձությունները՝ արագ, պարզ և օբյեկտիվ։ Եղիր ճիշտ տեղում՝ ճիշտ տեղեկատվությամբ։

Մեր մասին

  • Contact Us
  • Advertise
  • Complaint
  • Privacy Policy
  • Submit a Tip

Գործընկերներ

  • Photos
  • Investigations
  • Profiles
  • Leadership
  • Newsletters

Հետադարձ կապ

Հեռ.

+49 241 241 241

Էլ-հասցե.

mediatime.contact@gmail.com

Բաժանորդագրվել

  • Home
  • Blog
  • Complaint

© All Rights Reserved, MediaTime.am