Ողբերգական ավտով թար՝ Լոռու մարզում. Կա զ ոհ և վիրավորներ

Այսօր՝ օգոստոսի 18-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 13:10-ի սահմաններում Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում՝ Սպիտակի վարչական տարածքում բախվել են 2 «Mitsubishi», «Nissan Tiida» և «Վազ 2106» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով կա 1 զոհ, 2 վիրավոր։

Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները, ովքեր վիրավորներին իրենց ավտոմեքենաներով տեղափոխել են մեկին «Սպիտակ», մեկին՝ «Վանաձոր» բժշկական կենտրոններ։ Վթարի փաստով Սպիտակի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների, մահացածի և վիրավորի ինքնությունը։

 

868 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն