Ընտանիքն այլևս չկա․ 4 հոգի ջրա հ եղձ է եղել գետում

Սուրգուտի շրջանի Փոքր Յուգան գետի վրա որոնողական գործողությունների ընթացքում փրկարարները ջրամբարում հայտնաբերել են Հյուսիսի բնիկ փոքրաթիվ ժողովուրդներից ընտանիքի երեք  անդամների դիերը:

Օգոստոսի 14-ին ջրասուզակները հայտնաբերել են երիտասարդ կնոջ մարմինը, իսկ այսօր՝ նրա ամուսնու, 17-ամյա պատանու և չորս տարեկան երեխայի դիերը:

Նավակում գտնվողները բոլորը առանց փրկարարական բաճկոնների են եղել: Գետի տարածքը մի քանի օր հետազոտվել է փրկարարների և ջրասուզակների կողմից: Գործողություններում ներգրավված է եղել ավելի քան 20 մարդ և 18 միավոր տեխնիկա: Որոնումներին ակտիվորեն մասնակցել են նաև տեղի բնակիչները:


Առավել մանրամասն` այստեղ.

https://t.me/armenia24live

67 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն