Մայրը շատ լավ կին էր, գոռացել է օգնություն, բայց արդեն ուշ էր․ մինուճար որդին սպ.անել է մորն ու փախել․ նոր մանրամասներ

Այսօր՝ օգոստոսի 15-ին, սպանություն է տեղի ունեցել Բագրատունյաց 16 շենքի 2-րդ հարկի բնակարաններից մեկում։ 26-ամյա որդին դաժանությամբ սպանել է մորը՝ 65-ամյա Գայանե Կ.-ին և դիմել փախուսի։

Oragir.News-ը այցելեց դեպքի վայր, զրուցեց հարևանների հետ, որոնք մեզ հետ զրույցում ասացին, որ առավոտյան շենքում վիճաբանության ձայներ են լսել, փորձել են գնալ, օգնել հարևանուհուն, սակայն՝ ապարդյուն։

«Տան մինուճար տղեն էր, վերջերս իրան շատ տարօրինակ էր պահում։ Շքամուտքում մի օր բարևում էր հարևաններին, մեկ էլ նույնիսկ մեր բարևը չէր առնում։ Մայրը շատ լավ կին էր, խելոք, համեստ, խելացի։ Դաշնակահարուհի էր, չեմ հավատում, որ տիկին Գայանեն էլ չկա»,- ասաց հարևաններից մեկը։

Մեկ այլ հարևանուհի էլ մեզ հետ զրույցում նշեց, որ տղան սպանությունը կատարել է ու դեպքի վայրից փախուստի դիմել։

«Մենք էլ ձայներ լսեցինք, փորձեցինք օգնել, բայց տղան տան ներսից դուռը կողպել էր։ Մայրը օգնություն էր կանչում, բայց ոչինչ անել չէինք կարող։ Դեպքի ժամանակ երկուսով են տանը եղել»,- ասաց նա։

Հավելենք, որ ըստ տեղեկությունների՝ տղան ունեցել է հոգեկան խնդիրներ և հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոններից մեկում։ Երեկ էլ փորձել են նրան տեղափոխել հոգեկան առողջության կենտրոն, սակայն չեն կարողացել։

56 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն