Փաշինյանը հրավիրվել է Մոսկվա՝ Մայիսի 9-ի շքերթի
Մոսկվայում մայիսի 9-ին կայանալիք շքերթին մասնակցելու հրավեր ուղարկվել է նաև Հայաստանի վարչապետին։ Այս մասին «Ազատություն» Ռ/Կ-ին ասել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը:
Factor.am-ի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցելու մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք Հաղթանակի օրվա շքերթին։ Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ վարչապետը մայիսի 8-ից արձակուրդում է լինելու քարոզարշավին մասնակցելու համար։
Վարչապետի աշխատակազմից թեմայի վերաբերյալ մեկնաբանություն ստանալ չհաջողվեց․ խոսնակը մեր զանգերն անպատասխան թողեց։ Վարչապետ Փաշինյանն ավելի վաղ՝ դեռևս 2024-ին, անդրադառնալով մոսկովյան շքերթին մասնակցության հարցին, նշել էր, որ չի հիշում դեպք, երբ ՀՀ որևէ ղեկավար ամեն տարի մասնակցի այդ միջոցառմանը։
«Ես չեմ հիշում այդպիսի պրակտիկա, որ ՀՀ որևէ ղեկավար կամ որևէ երկրի ղեկավար ամեն տարի մասնակցել է Մոսկվայում անցկացվող մայիսի 9-ի միջոցառմանը կամ մայիսի 9-ի շքերթին»,- ասել էր նա։ Նարեկ Կիրակոսյան
factor.am


