Երկրին կհարվ ածի ուժեղ գեոմագնիսական փո թորիկ․ Լևոն Ազիզյան

Աստղագետները հայտնում են սպասվող ուժեղ գեոմագնիսական փոթորիկի մասին, որը Երկրին կհարվածի օգոստոսի 19-20-ը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի տնօրեն Լևոն Ազիզյանը։

«Այսօր Արեգակի վրա Երևանի ժամանակով մոտավորապես ժամը 10:40-ին գրանցվել է ամենաբարձր ուժգնությամբ նոր պայթյուն, նախնական գնահատականներով՝ X1.1 մակարդակ։ Պայթյունը տեղի է ունեցել Արեգակի հյուսիսային կիսագնդում, ինչը բավականին անսովոր է ներկայիս արեգակնային ցիկլի համար, որում մինչ այժմ գրեթե ողջ ակտիվությունը կենտրոնացած է հասարակածից հարավ: Պայթյունի կենտրոնը՝ AR3784 համարի բիծը, ներկայումս գտնվում է հենց Արեգակ-Երկիր գծի վրա:

ԱՄՆ Օվկիանոսային և մթնոլորտային հետազոտությունների ազգային վարչության (NOAA) կանխատեսումների համաձայն այն կլինի G3 «ուժեղ» կատեգորիայի գեոմագնիսական փոթորիկ, բայց կարող է ուժեղանալ մինչև G4 «շատ ուժեղ» մակարդակի»,-նշել է նա։

https://iravaban.net/489215.html?fbclid=IwY2xjawEp1uVleHRuA2FlbQIxMQABHbmJE3qxIRJR9Jh4boZ4TLcVo1o0y97rFxaohMsmNsVZKp6sYGboJ7SrzA_aem_flTgSy2eb5G4JK47ijLygg

20 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն