Ջուր չի լինի․ օգոստոսի 14-ին, 15-ին և 16-ին հազարավոր հասցեներ կմնանա առանց ջրի

Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում օգոստոսի 14-ին «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 14-ին ժամը 14:00-18:00-ն կդադարեցվի      Ադանա, Բուդապեշտ, Բարձրաբերդ փողոցների, Իսակով  2, 4, 6 զույգ համարի շենքերի  ջրամատակարարումը:

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 14-ին ժամը 15:00-20:00-ն կդադարեցվի  Այնթապ գյուղի ջրամատակարարումը:

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ շինարարի աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի  15-ին   ժամը 09:30-ից մինչև 18:00-ն կդադարեցվի՝  Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Շիրազ, Դարմոյան և Մաշտոց փողոցների, Ազատամարտիկներ 2-րդ նրբանցքի, Ավետիսյան փողոցի և նրբանցքների, Աբովյան 4-րդ և 5-րդ նրբանցքների, Ե.Չարենց 3-րդ  և 4-րդ նրբանցքների բաժանորդների ջրամատակարարումը:

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 15-ին ժամը 09:00-ից մինչև օգոստոսի 16-ը ժամը 09:00-ն  կդադարեցվի Տավուշի  մարզի Դիլիջան քաղաքի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

43 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն