«Երեխես ցա վից գ ոռում էր»․ Կա րիճը 15-ամյա տղայի է խա յթել․ ՖՈՏՈ

Օգոստոսի 11-ին ժամը 15։00-ի մոտակայքում Էրեբունի վարչական շրջանի Ջրաշեն թաղամասի բնակիչ՝ 15-ամյա Ուսուբ Խալիտովին կարիճ է խայթել: Տղային տեղափոխել են հիվանդանոց, որտեղ պարզվել է, որ կարիճը թունավոր է։ Դեպքի մանրամասներին ծանոթանալու համար Oragir.News-ը կապ հաստատեց տղայի մոր՝ Կիմա Խալիտովի հետ.

«Տանն էինք, տղայիս խնդրեցի, որ գնա դրսի լյուկից ջուրը փակի։ Գնացել է մտել լյուկը, փակելուց հետո հենվել է, որ դուրս գա ուժեղ ծակոց է զգացել ու ցավ․ նայել, տեսել է սև կարիճ է, արագ դուրս է եկել ինձ ասել, որ իրեն կարիճ է կծել, գոռում է ասում ցավում է, այդ պահին՝ արագ շտապ օգնություն կանչեցի ու մինչ կհասներ մտածելով, որ երեխա է՝ սխալվել է, միգուցե, անձամբ գնացի նայեցի․ տեսնեմ ի՞նչ մի սարսափ, ես նման բան չէի տեսել, մեծ, սև կարիճ։ Տղայիս տեղափոխեցինք հիվանդանոց, պարզվեց կարիճը թունավոր էր, ու իրոք տղայիս բախտը բերեց, որ ոչինչ չպատահեց, այս պահին նա իրեն լավ է զգում»։

37 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն