«Փրփուր փարթի» են կազմակերպել. 7-ամյա տղան ջրահ եղձ է եղել

Այսօր՝ օգոստոսի 12-ին, Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում մահացել է «Վայոց ձոր» բժշկական կենտրոնից այնտեղ տեղափոխված 7-ամյա տղան։ Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, երեխան «Վայոց ձոր» բժշկական կենտրոն է տեղափոխվել օգոստոսի 10-ին։ ՀՀ ՆԳՆ ոստիկանության Եղեգնաձորի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ գյուղերից մեկից անգիտակից վիճակում նշված բժշկական կենտրոն է տեղափոխվել մի երեխա։

Ոստիկաններն ու պարեկերը պարզել են, որ երեխան տեղափոխվել է Վայոց ձորի մարզի գյուղերից մեկից «ջրահեղձություն» ախտորոշմամբ, որտեղ գտնվող լողավազանում լողալիս է եղել։ Ոստիկաններն ու պարեկները պարզել են նաև, որ այդ օրը նշված գյուղում նշելիս են եղել երեխայի քրոջ մկրտության արարողությունը, որի ժամանակ կազմակերպվել է «փրփուր փարթի» միջոցառում՝ այդ առանձնատանը կից լողավազանում, որի ժամանակ էլ երեխան լողալու նպատակով գլխով հարվածել է՝ լողավազանի հատակին, ինչից հետո ջրահեղձ է եղել և ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Վայոց ձոր» բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնությունը ցուցաբերելուց հետո երեխային ռեանիմոբիլով տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։ Դեպքի փաստով ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Источник: https://ipress.am/hy/page/%D6%83%D6%80%D6%83%D5%B8%D6%82%D6%80-%D6%83%D5%A1%D6%80%D5%A9%D5%AB-%D5%A5%D5%B6-%D5%AF%D5%A1%D5%A6%D5%B4%D5%A1%D5%AF%D5%A5%D6%80%D5%BA%D5%A5%D5%AC-7-%D5%A1%D5%B4%D5%B5%D5%A1-%D5%BF%D5%B2%D5%A1%D5%B6-%D5%BB%D6%80%D5%A1%D5%B0%D5%A5%D5%B2%D5%B1-%D5%A7-%D5%A5%D5%B2%D5%A5%D5%AC?fbclid=IwY2xjawEmyZ9leHRuA2FlbQIxMQABHTf1OpfdAivcfpZ3Q0QefNfsShOtoW4R5iTqkpgJRs2GoK7U5pg9wbBwcw_aem_R6KlqEoVUpDn6C4RT-6i5Q

2 636 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն