ՀՐԱՏԱՊ
Կեցցե՛ Հայաստանը, կեցցե՛ Ֆրանսիան, և կեցցե՛ բարեկամությունը. Մակրոնը հրաժեշտ տվեց Հայաստանին
Հուլիսի 1-ից կտրամադրվի մինչև 2մլն դրամ աջակցություն 63 և բարձր տարիքի քաղաքացիների բիզնես նախաձեռնություններին
Պահի տակ հիպնոսացել եմ. 19-ամյա տղան պատմում է՝ ինչպես է եղել վթարը
05 May 2026
MediaTime
  • Հայաստան
  • Աշխարհ
  • Շոու-բիզնես
  • Ժամանց
  • Տնտեսություն
Search the Site
Popular Searches:
Travel Crypto Military
Recent Posts
Կեցցե՛ Հայաստանը, կեցցե՛ Ֆրանսիան, և կեցցե՛ բարեկամությունը. Մակրոնը հրաժեշտ տվեց Հայաստանին
05.05.2026
Հուլիսի 1-ից կտրամադրվի մինչև 2մլն դրամ աջակցություն 63 և բարձր տարիքի քաղաքացիների բիզնես նախաձեռնություններին
05.05.2026
Պահի տակ հիպնոսացել եմ. 19-ամյա տղան պատմում է՝ ինչպես է եղել վթարը
05.05.2026
SUBSCRIBE
MediaTime
  • Քաղաքական
  • Հայաստան
  • Տնտեսություն
  • Հորոսկոպ
  • Բլոգ
  • Ժամանց
  • Շոու-բիզնես
  • Խմբագրի ընտրանի
Կարևոր

Հուլիսի 1-ից կտրամադրվի մինչև 2մլն դրամ աջակցություն 63 և բարձր տարիքի քաղաքացիների բիզնես նախաձեռնություններին

05.05.2026 3 Min Read
6 0

 

Iravaban.net-ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման e-draft.am հարթակում հանրային քննարկման ներկայացված՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից մշակված «63 և բարձր տարիքի քաղաքացիների տնտեսական ներուժի իրացման և բիզնես նախաձեռնությունների աջակցության ծրագիրը հաստատելու մասին» կառավարության որոշման նախագիծը, որը նպատակ ունի խթանել ավագ սերնդի տնտեսական ակտիվությունը և ստեղծել պայմաններ նրանց կողմից ձեռնարկատիրական գործունեության իրականացման համար։

 

 

 

Միջոցառման իրականացման անհրաժեշտությունը և նպատակը, առկա խնդիրների առաջարկվող լուծումները.

 

Նախագծի մշակումը պայմանավորված է Ֆինանսատնտեսական նախարարական կոմիտեի 2026 թվականի հունվարի 9-ի նիստի ընթացքում տրված հանձնարարականի կատարման անհրաժեշտությամբ, որով առաջարկվել է մշակել ավագ սերնդի զբաղվածության և տնտեսական ակտիվության խթանման գործնական մեխանիզմներ։

 

Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում բնակչության ծերացման միտումների խորացման պայմաններում առկա է ավագ տարիքի քաղաքացիների չիրացված տնտեսական ներուժ։ Միաժամանակ, նրանց տնտեսական ակտիվությունը սահմանափակվում է մի շարք գործոններով՝ աշխատաշուկայի փոփոխվող պահանջներ, թվային հմտությունների պակաս, ֆինանսական ռեսուրսների սահմանափակ հասանելիություն և մրցունակության ապահովման դժվարություններ։

 

Նախագիծը նպատակաուղղված է այս խնդիրների լուծմանը՝ առաջարկելով պետական աջակցության նոր գործիքակազմ, որը կխթանի ավագ տարիքի անձանց ներգրավվածությունը տնտեսական գործունեության մեջ։

 

Ներկայացված կարգավորումներով առաջարկվում է՝

 

ծրագրի թիրախային խումբ սահմանել 63–72 տարեկան քաղաքացիներին,

աջակցությունը տրամադրել մրցութային կարգով՝ գործարար գաղափարների գնահատման հիման վրա,

մեկ շահառուի համար սահմանել մինչև 2,000,000 ՀՀ դրամ աջակցություն,

ծրագրի իրականացումը կազմակերպել փուլային՝ տարածքային առաջնահերթությունների հիման վրա,

գնահատման գործընթացում կիրառել փաստաթղթային և բովանդակային համակցված մեխանիզմ՝ ապահովելով թափանցիկություն և արդյունավետ ընտրություն։

Ծրագրով նախատեսվում է նաև առաջնահերթություն տալ սահմանամերձ, լեռնային և գյուղական համայնքների բնակիչներին՝ ապահովելով ծրագրի հասցեականությունը։

 

Ինչի՞ հետ են պայմանավորված նոր փոփոխությունները

 

Փոփոխությունները պայմանավորված են ինչպես ժողովրդագրական զարգացումներով և բնակչության ծերացման միտումներով, այնպես էլ ավագ սերնդի մասնագիտական փորձի և հմտությունների արդյունավետ օգտագործման անհրաժեշտությամբ։

 

Բացի այդ, ներկայումս բացակայում են այս տարիքային խմբին ուղղված պետական ձեռնարկատիրական աջակցության հատուկ ծրագրեր, ինչը սահմանափակում է նրանց տնտեսական ներգրավվածությունը։

 

Ի՞նչ է ապահովում առաջարկվող մոտեցումը

 

Առաջարկվող ծրագիրը միտված է ապահովելու ավագ տարիքի քաղաքացիների տնտեսական ակտիվության բարձրացում, նրանց ինքնազբաղվածության և փոքր բիզնես նախաձեռնությունների խթանում։

 

Աջակցության տրամադրման մրցութային մեխանիզմը և փուլային իրականացումը կնպաստեն ռեսուրսների առավել արդյունավետ բաշխմանը, իսկ տարածքային առաջնահերթությունները՝ առավել խոցելի համայնքների զարգացմանը։

 

Միաժամանակ, ծրագիրը նպաստում է ակտիվ ծերացման քաղաքականության իրականացմանը՝ ավագ սերնդին դիտարկելով որպես տնտեսական արժեք ստեղծող սուբյեկտներ։

 

Միջոցառման իրականացումից ակնկալվող արդյունքը

 

Ծրագրի ընդունման արդյունքում ակնկալվում է բարձրացնել 63–72 տարեկան քաղաքացիների տնտեսական ակտիվությունը, խթանել փոքր ձեռնարկատիրությունը և ինքնազբաղվածությունը։

 

Ակնկալվում է նաև համայնքային մակարդակում տնտեսական ակտիվության աճ, տեղական արտադրության և ծառայությունների ընդլայնում, ինչպես նաև ընտանեկան և միկրոձեռնարկատիրության զարգացում։

 

Ծրագիրը կունենա նաև սոցիալական ազդեցություն՝ նպաստելով սոցիալապես խոցելի խմբերի տնտեսական ներառմանը, նրանց ինքնուրույնության բարձրացմանը և սոցիալական կախվածության նվազեցմանը։

 

Միաժամանակ ակնկալվում է գենդերային դրական ազդեցություն՝ հաշվի առնելով, որ ավագ տարիքի բնակչության կազմում կանայք թվային առումով գերակշռում են։

 

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

 

Նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021–2026 թվականների ծրագրից՝ ուղղված տնտեսական զարգացման և ներառական աճի ապահովմանը։

 

Այն համահունչ է նաև «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050» տեսլականին՝ մարդու ներուժի արդյունավետ օգտագործման և ակտիվ ծերացման քաղաքականության իրականացման մասով։

 

Նախագծի կարգավորումներին կարելի է ծանոթանալ e-draft.am հարթակում՝ տեղեկացնում է Iravaban.net-ը։

 

Նախատեսվող փոփոխությունները

 

Հաստատել՝

 

63–72 տարեկան քաղաքացիների տնտեսական ներուժի իրացման և բիզնես նախաձեռնությունների աջակցության ծրագիրը,

Սահմանել, որ՝ աջակցությունը տրամադրվում է մրցութային կարգով՝ գնահատված գործարար գաղափարների հիման վրա, մեկ շահառուի համար աջակցության առավելագույն չափը կազմում է մինչև 2,000,000 ՀՀ դրամ:

 

 

Share Article

Previous Post

Պահի տակ հիպնոսացել եմ. 19-ամյա տղան պատմում է՝ ինչպես է եղել վթարը

Next Post

Կեցցե՛ Հայաստանը, կեցցե՛ Ֆրանսիան, և կեցցե՛ բարեկամությունը. Մակրոնը հրաժեշտ տվեց Հայաստանին

No Comment! Be the first one.

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

MediaTime MediaTime

ՄԵԴԻԱ ԹԱՅՄ

«Մեդիա Թայմ»՝ քո վստահելի լրատվական հարթակը։ Մենք ներկայացնում ենք աշխարհի կարևոր իրադարձությունները՝ արագ, պարզ և օբյեկտիվ։ Եղիր ճիշտ տեղում՝ ճիշտ տեղեկատվությամբ։

Services

  • Contact Us
  • Advertise
  • Complaint
  • Privacy Policy
  • Submit a Tip

Quick Links

  • Photos
  • Investigations
  • Profiles
  • Leadership
  • Newsletters

Contact Us

Call :

+49 241 241 241

E-mail :

demo@mediatime.am

Follow Us

  • Home
  • Blog
  • Complaint

© All Rights Reserved, MediaTime.am