ՇՏԱՊ/ Երևանում ավտ ովթար է տեղի ունեցել թիվ 36 երթուղին սպասարկող ավտոբուսի մասնակցությամբ․ կան 2 տասնյակ վ րավորներ․ ՖՈՏՈ

Այսօր՝ օգոստոսի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։00-ի սահմաններում Սարալանջի ճանապարհից դեպի Հերացի փողոց հատվածում բախվել են մի քանի տոննա ցորենով բարձված «Կամազ»-ը ու Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 36 երթուղին սպասարկող «MAN» մակնիշի ավտոբուսը։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 17 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։

Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվ են գործել շտապ օգնության բժիշկների հերթապահ խմբերը։ Վիրավորներից մի քանիսին էլ հիվանդանոց են տեղափոխել պարեկները՝ իրենց ծառայողական ավտոմեքենաներով։ Դեպքի վայրում հայտնաբերվել է ռուսական համարանիշներով «Toyota» մակնիշի ավտոմեքենա, որը նույնպես, ըստ ստացված տեղեկությունների, վթարի մասնակից է։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

29 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն