Տասնյակ հասցեներում 4 օրով կդադարեցվի գազամատակարարումը

Օգոստոսի 12-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 16:00-ն կդադարեցվի Լոռու մարզի Սարամեջ բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։ Օգոստոսի 13-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Վահագնի թաղամասի Արալեռ փողոցի առանձնատների գազասպառողների գազամատակարարումը։

Ժամը 09։00-ից մինչև ժամը 18։00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ-Արևիկ ափամերձ տարածքի գազասպառողների, «Գեղեցկուհի Անահիտ» ՍՊԸ-ի, «Կոնդ» ԱՁ-ի, սեփականատեր Հենզել Պետրոսյանի, «Արթ Բիլդ» ՍՊԸ-ի, «Կառավարական առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի, «Վան հանգստյան տուն» ՍՊԸ-ի, «Սևան Ռեզորթ» ՍՊԸ-ի, «Արևիկ առողջարան» ՍՊԸ-ի, սեփականատեր Վ․Գրիգորյանի, սեփականատեր Ն․Վարդանովայի գազամատակարարումը։ Օգոստոսի 14-ին ժամը 09:00-ից մինչև օգոստոսի 15-ը ժամը 21:00-ն կդադարեցվի «Վասարմ և ընկերներ», «Ջի Բի Առ», «Լի գազ» ՍՊԸ-ների, «Աշոտ Միրզոյան» ԱՁ-ի ԱԳԼՃԿ-ների, սեփականատեր Ստեփան Շիշիկյանի գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով օգոստոսի 14-ին ժամը 09:30-ից մինչև ժամը 17:30-ը կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ բնակավայրի Կենտրոնական փողոցի, հարակից թաղամասերի գազասպառողների և տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 15-ին ժամը 09:00-ից մինչև օգոստոսի 16-ը ժամը 21:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Նալբանդյան, Իսահակյան, Աբովյան, Կորյունի փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 15-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ն, կդադարեցվի Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Մոլդովական, Այգեստան, Բարեկամության, Շամախյան փողոցների, հարակից փողոցների գազասպառողների, Դիլիջանի կենտրոնական դպրոցի («Այբ»), «Դիլի» ՍՊԸ-ի գազամատակարարումը։

Источник: https://ipress.am/hy/page/%D5%BF%D5%A1%D5%BD%D5%B6%D5%B5%D5%A1%D5%AF-%D5%B0%D5%A1%D5%BD%D6%81%D5%A5%D5%B6%D5%A5%D6%80%D5%B8%D6%82%D5%B4-4-%D6%85%D6%80%D5%B8%D5%BE-%D5%AF%D5%A4%D5%A1%D5%A4%D5%A1%D6%80%D5%A5%D6%81%D5%BE%D5%AB-%D5%A3%D5%A1%D5%A6%D5%A1%D5%B4%D5%A1%D5%BF%D5%A1%D5%AF%D5%A1%D6%80%D5%A1%D6%80%D5%B8%D6%82%D5%B4%D5%A8?fbclid=IwY2xjawElPU5leHRuA2FlbQIxMQABHfk4JRVRXrnuTKYuWfAd4jt3AOb-tQcrXHw2kCH7awdsZKkghaEeqSn5gw_aem_sVjsHCJ6zG34dPEETo9YWA

12 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն