Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդև-ը իր Telegram-յան ալիքում անդրադարձել է Երևանին:
Նա գրել է. «Այսօր Երևանում երկու անուղեղ ռուսաֆոբներ, որոնք գերազանց խոսում են ռուսերեն, վատ անգլերեն են խոսել իրենց թերարժեքության պատճառով։ Չնայած, հնարավոր է, որ սա եղել է տեսախցիկի առջև, իսկ հետո նրանք զրուցել են իրենց ծանոթ, հիանալի և հզոր լեզվով։ Պակասում են միայն Թրամփն ու Վենսը, որպեսզի տգետներին անգլերենով խոսելու հնարավորություն տանը»։
Հիշեցնենք, որ մայիսի 4-ին Վլադիմիր Զելենսկին ու մի շարք այլ առաջնորդներ ժամանել էին Հայաստան՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։ Նույն օրը Զելենսկին և Նիկոլ Փաշինյանը բանակցություններ են վարել անգլերենով։
Ավելի ուշ Զելենսկին իր Telegram-ում շնորհակալություն է հայտնել Փաշինյանին գագաթնաժողովի կազմակերպման համար։



No Comment! Be the first one.