Սպասվում է նոր մագնիսական փոթորիկ

Ուշադրություն մեթեոկախվածություն ունեցող մարդկանց։ Երկիր մոլորակի վրա սպասվում է նոր մագնիսական փոթորիկ։ Այն կլինի G2 մակարդակի։

Այն մեր մոլորակին կհասնի օգոստոսի լույս տասի գիշերը։

Այս մասին հայտնում են ռուս գիտնականները։ Մագնիսական փոթորիկներն առաջանում են Երկրի մագնիսական դաշտի եւ Արեւից եկած լիցքավորված մասնիկների փոխազդեցությունը։

Նման իրադարձությունների հետեւանքները կարող են զգալի լինել մարդկանց համար, հատկապես, եթե նրանք մեթեոկախվածություն ունեն կամ մեթեոզգայուն են։

Հնարավոր է լինեն գլխացավեր, ճնշման տատանումներ, ինքնազգացողության վատացում եւ հատկապես խրոնիկ հիվանդությունների սրացում։ G2 մակարդակի մագնիսական փոթորկի դեպքում Երկրի վրա կարող են առաջանալ էլեկտրամատակարարման խափանումներ։

552 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն