Մակրոնը Երևանից ուղերձ հղեց․ ինչ է փոխվելու Հայաստանի համար
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը գրում է.
Շատ ուրախ եմվ կրկին Հայաստանում գտնվելու համար։ Շնորհակալություն այս ջերմ ընդունելության համար։
Վաղը՝ Եվրոպական քաղաքական համայնքի շրջանակներում, մենք կշարունակենք կառուցել ավելի ինքնիշխան Եվրոպա։ Այնուհետև իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջև։

Հիշեցնենք, որ մայիսի 3-ին պետական այցով Հայաստան է ժամանել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը:
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում նրան դիմավորել են ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը:



No Comment! Be the first one.