Գետում հայտնաբերվել է եղբայրներից 2-րդի դ.ին

Երկօրյա որոնողական աշխատանքների արդյունքում օգոստոսի 7-ին, ժամը 07։10-ին փրկարարները ջրահեղձման վայրից մոտ 600 մ հեռավորության վրա՝ գետում, հայտնաբերել են Ա․ Բ․-ի դին (ծնված 1990 թ.) և դուրս բերել ափ։

Հիշեցնենք, որ օգոստոսի 5-ին ժ․15․15-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Ազատամուտ գետի մեջ՝ երկու եղբայրներ խեղդվում են։

Նշված վայր են մեկնել ՆԳՆ փրկարար ծառայության և ոստիկանության աշխատակիցներ։

Ժամը 17։33-ին ջրափրկարարները ջրից դուրս են բերել տղամարդու դի։
Իրավաբան.net
886 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն