ՀՐԱՏԱՊ
«Մի օր լավ է զգում, մի օր վատ». Գոռ Հակոբյան
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ
Մայիսի 3-5-ին ՀՀ օդային տարածքը փակ կլինի
02 May 2026
MediaTime
  • Հայաստան
  • Աշխարհ
  • Շոու-բիզնես
  • Ժամանց
  • Տնտեսություն
Search the Site
Popular Searches:
Travel Crypto Military
Recent Posts
«Մի օր լավ է զգում, մի օր վատ». Գոռ Հակոբյան
02.05.2026
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ
02.05.2026
Մայիսի 3-5-ին ՀՀ օդային տարածքը փակ կլինի
02.05.2026
SUBSCRIBE
MediaTime
  • Քաղաքական
  • Հայաստան
  • Տնտեսություն
  • Հորոսկոպ
  • Բլոգ
  • Ժամանց
  • Շոու-բիզնես
  • Խմբագրի ընտրանի
Top ԼրահոսԼրահոսԿարևորՀայաստանՀասարակությունՔաղաքական

Աֆեյանը բանակցում է ԱՄՆ պաշտոնյաների հետ Վարդանյանին ազատելու հարցով. ԶԼՄ

admin
02.05.2026 One Min Read
7 0

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, ամերիկահայ գործարար Նուբար Աֆեյանը շարունակում է բանակցություններն ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ Բաքվում պատանդ պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին ազատ արձակելու նպատակով, հայտնել է «Հրապարակ» օրաթերթը:

Համաձայն օրաթերթի տեղեկությունների՝ գործարարն այս հարցը քննարկում է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսայի, ինչպես նաև Առողջապահության նախարար Ռոբերտ Քենեդիի հետ:

Աֆեյանը փորձում է համոզել ամերիկացի գործիչներին ուղղակիորեն դիմել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, քանի որ ՀՀ իշխանությունները հրաժարվել են պաշտոնական դիմում կամ լիազորագիր փոխանցել ԱՄՆ վարչակազմին՝ գերիների հարցով զբաղվելու համար:

Միևնույն ժամանակ՝ թերթը նշում է, որ հունիսի 7-ի ընտրություններից առաջ՝ հնարավոր է որոշ գերիների վերադարձ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աջակցելու նպատակով, սակայն այդ գործընթացը չի առնչվելու Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը: Պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանում շարունակում է մնալ 19 հայ գերի։

2025-ի սեպտեմբերից՝ ադրբեջանական իշխանությունների որոշմամբ երկրում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի փակումից հետո, որևէ միջազգային կառույց չի այցելել հայ գերիներին: 2025 թվականի հունվարին Բաքվում մեկնարկել էին Ադրբեջանում պահվող հայերի, այդ թվում՝ Արցախի երեք նախկին նախագահների և հինգ այլ ռազմաքաղաքական առաջնորդների նկատմամբ «դատական գործընթացները»։ Արցախի նախկին պետնախարարը Բաքվում դատապարտվել էր 20 տարվա ազատազրկման:

Արցախի մյուս նախկին ղեկավարները դատապարտվել էին 20 տարվա ազատազրկումից մինչև ցմահ ազատազրկման: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բացառել էր նրանց վաղաժամ ազատման հնարավորությունը։

Share Article

admin

Previous Post

3 օր լույս լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում

Next Post

Մայիսի 3-5-ին ՀՀ օդային տարածքը փակ կլինի

No Comment! Be the first one.

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

MediaTime MediaTime

ՄԵԴԻԱ ԹԱՅՄ

«Մեդիա Թայմ»՝ քո վստահելի լրատվական հարթակը։ Մենք ներկայացնում ենք աշխարհի կարևոր իրադարձությունները՝ արագ, պարզ և օբյեկտիվ։ Եղիր ճիշտ տեղում՝ ճիշտ տեղեկատվությամբ։

Services

  • Contact Us
  • Advertise
  • Complaint
  • Privacy Policy
  • Submit a Tip

Quick Links

  • Photos
  • Investigations
  • Profiles
  • Leadership
  • Newsletters

Contact Us

Call :

+49 241 241 241

E-mail :

demo@mediatime.am

Follow Us

  • Home
  • Blog
  • Complaint

© All Rights Reserved, MediaTime.am