Կոտայքի մարզում խոշոր ավտով թար է տեղի ունեցել․ Կան վիրավորներ

Այսօր՝ հուլիսի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17։00-ի սահմաններում «Chevrolet» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհի «Չայնիի» ոլորանների սկզբնամասում,  դեպի Երևան ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և գլխիվայր շրջվելով հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի տեղափոխվել են մի մասը՝ Աբովյանի, մի մասը՝ Երևանի տարբեր հիվանդանոցներ։

Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդի և վիրավորների ինքնությունը։ Վիրավորների՝ դեպքի վայրում  հավաքված ընկերներն ասում էին, որ վարորդն ու ուղևորները Ռուսաստանից էին ժամանել Հայաստան։

 

771 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն