MediaTime-ը գրում է.
ՀՀ կառավարությունը հաստատել է պաշտպանության նախարարության առաջարկած ծրագիրը, որի նպատակն է բնակարանով ապահովել շուրջ 2850 զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների։
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյան-ի խոսքով՝ ծրագիրը կիրականացվի փուլային տարբերակով և ուղղված է տարիներ շարունակ բնակարանային խնդիր ունեցող շահառուների հարցի լուծմանը։
Ծրագիրը նախատեսվում է իրականացնել հիփոթեքային մեխանիզմով․ ֆինանսավորման 90 տոկոսը կտրամադրի կառավարությունը բանկերի միջոցով, իսկ մնացած մասը՝ պաշտպանության նախարարությունը։
Ըստ ծրագրի՝ բնակարաններով ապահովումը կկատարվի մի քանի տարվա ընթացքում՝ ընդգրկելով ինչպես գործող և նախկին զինծառայողներին, այնպես էլ զոհվածների ընտանիքների անդամներին։
Նախարարի գնահատմամբ՝ այս նախաձեռնությունը հնարավորություն կտա վերջապես լուծել տասնամյակներ շարունակ կուտակված կարևոր սոցիալական խնդիրներից մեկը։



No Comment! Be the first one.