Պաշտոնական Երևանը հաստատեց՝ Ադրբեջանի փոխվարչապետի գլխավորած պատվիրակությունը Հայաստան է ժամանել
Հայաստան է ժամանել Ադրբեջանի պատվիրակությունը՝ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորությամբ, «Ազատությանը» փոխանցեցին ՀՀ արտգործնախարարությունից ՝ հավելելով՝ կտրվի լրացուցիչ մամուլի հաղորդագրություն:
Մուստաֆաևը նաև սահմանազատման ադրբեջանական հանձնաժողովի նախագահն է։
Ըստ թռիչքներին հետևող Flightradar24 կայքի՝ արդրբեջանական օդանավը Բաքու է վերադառնալու այսօր ժամը 17։00-ին:
Սահմանազատման հանձնաժողովները վերջին անգամ հանդիպել են ադրբեջանական Գաբալայում անցած նոյեմբերին, հենց այդ ժամանակ էլ պայմանավորվել էին հաջորդ հանդիպումն անցկացնել Հայաստանի քաղաքներից մեկում։
Աղբյուր` azatutyun.am



No Comment! Be the first one.