Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Տեխնոլոգիական ոլորտի մասնագետներին խորհուրդ է տրվում ԱՄՆ աշխատանքային վիզաների վերաբերյալ տեղեկատվությունը ստանալ բացառապես ԱՄՆ կառավարության պաշտոնական աղբյուրներից՝ խուսափելու սխալ կամ ոչ ստուգված տվյալներից։ Այս մասին հայտնում է ԱՄՆ դեսպանատունը։
Աշխատանքային վիզաների, այդ թվում՝ H-1B, L-1 և O-1 տեսակների վերաբերյալ մանրամասները հասանելի են ԱՄՆ Պետդեպարտամենտի կայքում՝
Հայաստանի քաղաքացիների համար վիզային գործընթացի, հարցազրույցների և ընթացակարգերի մասին տեղեկատվությունը հրապարակվում է ԱՄՆ դեսպանատան պաշտոնական էջում՝
Պաշտոնական կառույցները հորդորում են բացառել ոչ հավաստի աղբյուրներից ստացվող տեղեկատվությունը և առաջնորդվել միայն պետական հարթակներով՝ գործընթացային սխալներից խուսափելու համար։



No Comment! Be the first one.